Անեսթեզիա

Անեսթեզիան բժշկական պրոցեդուրա է, որը ստեղծում է Ձեզ համար քնի մի վիճակ, որում չեք զգում վիրահատական ցավը: Կա անեսթեզիայի երեք հիմնական տեսակ՝ ընդհանուր անեսթեզիա, ռեգիոնալ անեսթեզիա և լոկալ անեսթեզիա: Անեսթեզիայի ցուցումները տարբեր են տարբեր պրոցեդուրաների և անեսթեզիայի տարբեր տեսակների դեպքում: Չնայած նրան, որ անեսթեզիան վերջին տասնամյակներում նշանակալիորեն ավելի ապահով է դարձել, դեռևս կա ծանր բարդությունների փոքր տոկոս:

Աթերոսկլերոզ

Աթերոսկլերոզը բժշկական տերմին է, որով բնութագրվում է զարկերակներում ճարպային նստվածքների կուտակման վիճակը։ Այս պրոցեսը բերում է զարկերակների լուսանցքի նեղացման և դրանցով արյունահոսքի նվազեցման։ Աթերոսկլերոզը աշխարհում ամենատարածված անոթային հիվանդությունն է։ Ախտանիշները տարբեր են, կախված նրանից, թե որ անոթներն են ախտահարված։

Ցելիակիա

Ցելիակիան բարակ աղիների իմուն-միջնորդավորված բորբոքային հիվանդություն է։ Իմունային համակարգը հարձակում է գործում գլուտենի մոլեկուլների վրա և վնասում բարակ աղիքային բջիջները։ Սա հանգեցնում է մալաբսորբցիայի՝ վիճակ, երբ բարակ աղիները չեն կարողանում լիարժեք ներծծել կենսական սննդանյութերը։ Ցելիակիան բուժվում է սննդակարգից գլյուտենի լրիվ բացառման միջոցով։

Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղեր (ՈՍՀԴ)

Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը (ՈՍՀԴ) աշխարհում ամենահաճած կիրառվող դեղախմբերից մեկն է: ՈՍՀԴ-ները բուժում են սուր և քրոնիկ ցավը և նվազեցնում բորբոքումը՝ ընկճելով ցավի և բորբոքման համար պատասխանատու ֆերմենտները: Քանի որ այս դեղերը կիրառվում են շատ հաճախակի և ունեն լայն տարածում, խիստ կարևոր է իմանալ դրանց հակացուցումններն ու կողմնակի ազդեցությունները:

Սննդային ալերգիա

Իմուն համակարգը օրգանզիմի բնական պաշտպանն է մեր առողջությանը սպառնացող վտանգներից և ինֆեկցիաներից։ Երբ իմուն համակարգը սննդի մոլեկուլներին չափից ուժեղ է արձագանքում, առաջանում է սննդային ալերգիա։ Ալերգեն մոլեկուլի նույնիսկ չնչին քանակը կարող է առաջացնել ալերգիայի սիմպտոմներ՝ եղնջացան, շնչուղիների այտուց և կյանքի վտանգ սպառնացող ռեակցիա՝ անաֆիլաքսիա։

Arrow Left
1 / 2
Arrow Right