Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը (ՈՍՀԲԴ) աշխարհում ամենահաճած կիրառվող դեղախմբերից մեկն է: ՈՍՀԲԴ-ները բուժում են սուր և քրոնիկ ցավը և նվազեցնում բորբոքումը՝ ընկճելով ցավի և բորբոքման համար պատասխանատու ֆերմենտները: Քանի որ այս դեղերը կիրառվում են շատ հաճախակի և ունեն լայն տարածում, խիստ կարևոր է իմանալ դրանց հակացուցումններն ու կողմնակի ազդեցությունները: