Ինսուլտ

Ինսուլտ

Ախտորոշման համապարփակ բնութագիր

Ինսուլտը բժշկական տերմին է, որը նկարագրում է այն վիճակը, երբ ուղեղի որևէ հատված դադարում է գործել՝ արյան հոսքի խանգարման պատճառով։ Սա կարող է հանգեցնել ուղեղային հյուսվածքի մահվան։ Ինսուլտը արտակարգ բժշկական իրավիճակ է և պահանջում է շտապ մասնագիտացված բժշկական օգնություն։

Եթե դուք կամ ձեր շրջապատում որևէ մեկը ցուցաբերում է ինսուլտի հնարավոր նշաններ, անհրաժեշտ է անհապաղ դիմել շտապ բուժօգնության (ԱՄՆ-ում և Կանադայում՝ 9-1-1):

Ինսուլտի տեսակները

Տարբերում ենք ինսուլտի երկու հիմնական տեսակ՝

  • Իշեմիկ ինսուլտ—Իշեմիկ ինսուլտը տեղի է ունենում, երբ ուղեղային զարկերակները խցանվում են կամ դրանցում արյան հոսքը նվազում է։ Արդյունքում ուղեղը բավարար քանակությամբ թթվածին և կենսական նշանակության սննդանյութեր չի ստանում։ Եթե այս վիճակը տևում է մի քանի րոպեից ավելի, ուղեղի բջիջներն անդառնալիորեն վնասվում են։ Խցանումը կարող է առաջանալ աթերոսկլերոզի հետևանքով՝ ճարպային կուտակումների (աթերոսկլերոտիկ վահանիկներ), արյան մակարդուկների կամ թափառող գնդիկների (էմբոլների) պատճառով։
  • Հեմոռագիկ ինսուլտ—Հեմոռագիան նշանակում է արյունահոսություն։ Այն կարող է լինել ուղեղի ներսում (ներուղեղային հեմոռագիա) կամ ուղեղի մակերևույթին (սուբարախնոիդ հեմոռագիա)։ Երկու դեպքում էլ տեղի է ունենում անոթների պատռում, և արյունը լցվում է շրջապատող հյուսվածքների մեջ՝ առաջացնելով հյուսվածքների ճնշում և վնասում։

Հիմնական պատճառներն են՝

  • Զարկերակային Բարձր  ճնշում
  • Գլխի վնասվածք
  • Արյունահոսության հետ կապված խանգարումներ
  • Արյան նոսրացուցիչների չափից դուրս օգտագործում
  • (օրինակ՝ հակամակարդուկային դեղերի ընդունում)
  • Արյունատար անոթների անոմալիաներ (օրինակ՝ անևրիզմա)
  • Զարկերակների և երակների ոչ նորմալ միացումներ (արտերիովենոզ մալֆորմացիա)

Տրանզիտոր իշեմիկ գրոհ (TIG) ՏԻԳ-ն այն վիճակն է, երբ մարդը ունի ինսուլտի ախտանիշներ, սակայն ուղեղի գործիքային հետազոտությունների արդյունքում ինսուլտ չի արձանագրվում։ Նոպան տևում է մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ և չի հանգեցնում անդառնալի վնասի։ Պատճառը ուղեղի արյան մատակարարման ժամանակավոր խանգարումն է։ Այն համարվում է զգուշացնող նշան՝ հնարավոր ինսուլտի վտանգի մասին։ Հաճախ կոչվում է «մինի ինսուլտ»։ Եթե կարծում եք, որ ձեզ մոտ ՏԻԳ կամ ինսուլտ է սկսվում, անհապաղ դիմեք բժշկական օգնության։

Ռիսկի գործոններ

Ինսուլտի ռիսկի գործոնները լինում են մոդիֆիկացվող և ոչ մոդիֆիկացվող ։ Որոշ գործոններ ընդհանուր են ինչպես իշեմիկ, այնպես էլ հեմոռագիկ ինսուլտի համար։

Իշեմիկ ինսուլտի ռիսկի գործոններ՝

Հեմոռագիկ ինսուլտի ռիսկի գործոններ՝

  • Բարձր զարկերակային  ճնշում
  • Ծխելը
  • Թմրամիջոցների օգտագործում (օրինակ՝ կոկաին, մեթամֆետամին)
  • Արյան նոսրացուցիչ դեղամիջոցների օգտագործում (օրինակ՝ վարֆարին)

Երբեմն նույնիսկ առանց որևէ ռիսկի գործոնի մարդիկ կարող են ինսուլտ ունենալ։

Նշաններ և ախտանիշներ

Ինսուլտի դասական ախտանիշները կարելի է հիշել “BE FAST” հապավումով․

  • Balance Հավասարակշռության կորուստ ,սայթաքում
  • Eyes (Աչքեր) – տեսողության խանգարումներ՝ լղոզված , մթագնած տեսողություն , երկտեսություն 
  • Face (Դեմք) –հանկարծակի առաջացած  դեմքի մի կողմի թուլություն կամ անհամաչափություն
  • Arms (Ձեռքեր) – թուլություն կամ թմրածություն մեկ կամ երկու ձեռքում
  • Speech (Խոսք) – խոսքի դժվարություն, ոչ կոորդինացված  և լղոզված խոսք
  • Time (Ժամանակ) – ժամանակը որոշիչ նշանակություն ունի. նշանների դեպքում՝ անհապաղ զանգահարեք 9-1-1

Այլ ախտանիշներն են` հանկարծակի ուժեղ գլխացավ, փսխում, գլխապտույտ, գիտակցության փոփոխություն։

Ինշաններն ու սիմպտոմները կաթվածի կարող են նման լինել այլ հիվանդությունների, սակայն տարբերակիչ ախտորոշումը կարող է կատարել միայն բժշկական մասնագետը։ Ամեն րոպեն կարևոր է կաթված ստացած հիվանդի համար։ Շտապ բժշկական օգնության ծառայողները (ՇԲՕ) կգնահատեն և կսկսեն բուժումը հենց ժամանելուց հետո։ Տեղափոխման ընթացքում նրանք նույնպես կաշխատեն կանխարգելել կաթվածի հնարավոր վտանգավոր բարդությունները (օրինակ՝ ցնցումներ և գիտակցության կորուստ)։ Ահա թե ինչու է կարևոր շտապօգնություն կանչել այլ ոչ թե փորձել ինքնուրույն բուժառուին հացնել բժշկական կենտրոն  ։

Ախտորոշում

Բժշկական զննությունից հետո, եթե ենթադրվում է ինսուլտ, կատարվում են ուղեղի պատկերային հետազոտություններ՝ համակարգչային շերտագրություն (CT) կամ մագնիսառեզոնանսային շերտագրություն (MRI), ինչպես նաև անոթների պատկերազննություն (CT/MR անգիոգրաֆիա)՝ ինսուլտի տեսակը և տեղադրությունը որոշելու համար։

Նախաձեռնվում են նաև սրտի հետազոտություններ և արյան լաբորատոր քննություններ ։

Բարդություններ

Ինսուլտը կարող է հանգեցնել ժամանակավոր կամ մշտական հաշմանդամության։ Բարդությունները կախված են ուղեղի վնասման աստիճանից և տեղակայությունից։

Հնարավոր բարդություններ՝

  • Մկանային շարժման կորուստ (կաթված)
  • Քայլելու դժվարություն
  • Խոսքի, կարդալու, գրելու խնդիրներ
  • Կլման կամ սնվելու դժվարություն
  • Հիշողության կորուստ
  • Ճանաչողական ֆունկցիաների խանգարում
  • Զգացմունքների վերահսկման խնդիրներ
  • Ցավ, թմրածություն, ծակծկոց
  • Վարքագծային փոփոխություններ և ինքնասպասարկման դժվարություն

Կանխարգելում

Շատ կանխարգելման միջոցներ նման են սրտային հիվանդությունների կանխարգելմանը․

Եթե արդեն ունեցել եք ՏԻԳ, բժիշկը կարող է նշանակել դեղորայք՝ կանխարգելման նպատակով․

  • Հակաագրեգատներ  (ասպիրին, կլոպիդոգրել, տիկագրելոր)՝ կանխում են տրոմբոցիտների առաջացումը ։
  • Հակամակարդուկային դեղեր (հեպարին, վարֆարին, դաբիգատրան, ռիվարոքսաբան)՝ նվազեցնում են արյան մակարդման ռիսկը

Աղբյուրներ:
UpToDate
Mayo Clinic