Դոկտորի մասին
Վահե Գյուլնազարյան

Ողջույն, ես բժիշկ Վահե Գյուլնազարյանն եմ: Ավելի հեշտ հիշելու համար մարդիկ ինձ պարզապես Դոկտոր Ջի / Բժիշկ Վահե  են կոչում։ Շնորհակալություն կայքէջ այցելելու համար, հույս ունեմ, որ այստեղից կստանաք օգտակար տեղեկատվություններ ։ Մենք աշխատում ենք հետևյալ սկզբունքով՝ «բուժառուն առաջին հերթին», և ձգտում ենք պահպանել ապացույցների վրա հիմնված բժշկական փորձառությունը՝ պահպանելով մասնագիտական բարձրագույն չափանիշները։ Իմ առաջնահերթությունը իմ բուժառուների կյանքն ու բարեկեցությունն է։

 

Իմ բուժառուները վստահում են ինձ որպես բարձրակարգ մասնագետի և ինձ հետ աշխատելիս կայացնում են ճիշտ որոշումներ՝ երկուստեք կարծիքների վերլուծության արդյունքում։ Ես նրանց խորհրդատուն եմ, իսկ նրանք՝ իրենց առողջության լիարժեք կառավարիչը։ Ինձ համար կարևոր է ոչ միայն այսօրվա առողջությունը, այլև այն, թե ինչպիսին կլինի ձեր առողջական վիճակը 10 տարի անց։

Մի թողեք, որ անփութությունը կամ բժշկական համակարգի անտարբերությունը վնասեն ձեր առողջությանը։ Մենք կօգնենք ձեզ այն պահպանելու։ Սա այն բժշկական փորձառությունն է, որը դուք փնտրել եք և որն անհրաժեշտ է ձեզ։

Եթե ցանկանում եք խելամտորեն վերահսկել ձեր առողջությունը, ես կօգնեմ ձեզ ամեն ինչ ճիշտ անելու համար։ Կարող եք այցելել ինձ, դա մեծ պատիվ կլինի ինձ համար։

Դոկտորի մասին  Վահե Գյուլնազարյան

Կրթություն և մասնագիտական փորձառություն

Բուրբանկի միջնակարգ դպրոց

Կենսաբանության բակալավրի աստիճան – Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի համալսարան (UCLA), Լոս Անջելես, Կալիֆորնիա

Բժշկական գիտությունների դոկտոր (MD) – Քրեյթոնի համալսարանի բժշկական դպրոց (Creighton University Medical School), Օմահա, Նեբրասկա

Ներքին բժշկության մասնագիտական պատրաստվածություն (ռեզիդենտուրա) – Lehigh Valley Hospital (Լեհայ Վելի հիվանդանոց), Ալենթաուն, Փենսիլվանիա

Dr. G Health-ի մասին

Dr. G Health-ը տրամադրում է կանխարգելիչ և ակտիվ առողջապահական ծառայություններ։ Մեր Ուղղակի առաջնային խնամքի (Direct Primary Care, DPC) մոդելը ստեղծում է անմիջական կապ բժշկի և հիվանդի միջև։ Այս մոտեցումը բարելավում է առողջության արդյունքները և նվազեցնում բուժօգնության ծախսերը։ Մենք կենտրոնանում ենք մատչելի, լավ համակարգված և անհատականացված առաջնային բուժօգնության ապահովման վրա։

Medical Doctorate